Օդից իր սահմանները վերահսկելու համար Իրանը կօգտագործի անօդաչու ինքնաթիռներ: Այդ մասին հայտարարել է երկրի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Ահմեդ Գերավենդը:
Ըստ Գերավենդի, դա կարվի ներքին գործերի նախարարի հրահանգով՝ կանխելու համար թմրանյութերի մաքսանենգությունը:
Ըստ Գարավենդի, սահմանների դիտարկման համար կօգտագործվեն նաև գիշերային տեսողության տեսախցիկներ ու նոր սերնդի ռադարներ, հայտնում է ԻՐԻԲ-ը:





