AM
21 Ապրիլ 2012 - 10:55 AMT

Սիրիայի արևելքում դիվերսիայի արդյունքում շարքից հանվել է նավթամուղը

Սիրիայում իշխող ռեժիմի հակառալորդ զինյալ խմբերը չեն դադարեցնում դիվերսիաները, նպատակ ունենալով խափանել երկրի տնտեսական կյանքը: Ինչպես հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը, Դեյր էզ Զոր գավառում այսօր ահաբեկիչների դիվերսիայի արդյունքում շարքից հանվել է նավթամուղը:

Պատահարի վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել: Փրկարարները պայքարում են կրակի դեմ, սիրիական նավթային «Էլ Ֆուրատ» ընկերության աշխատակիցները չեն տուժել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: