AM
23 Ապրիլ 2012 - 05:35 AMT

Ստեփանակերտում ոսկերչական նոր ուսումնարան է բացվել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին ընդունել է «Էսթետ» ոսկերչական տան պատվիրակությանը` կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գևորգյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ոսկերչական գործի զարգացմանն առնչվող հարցեր:

Այնուհետև երկրի ղեկավարը հյուրերի հետ մասնակցել է Ստեփանակերտ քաղաքում ոսկերչական նոր ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանն այս հաստատության բացումը համարել է «Էսթետ» ոսկերչական տան հետ հաջող համագործակցության խորհրդանիշ, որը մեծապես կնպաստի Արցախում ոսկերչության զարգացման և միջազգային ասպարեզ դուրս գալու գործին: Միջոցառումներին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: