Ապրիլի 22-ի քվեարկության արդյունքներով, Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլլանդը և գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին, հաղորդում է տեղեկատվական գործակալությունը` հղում անելով ընտրողների հարցման պաշտոնական արդյունքներին:
Օլլանդը ունի քվեների 28.4-29.3 տոկոսը, Սարկոզին` 25.5-27, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 6-ին: Որոշ հարցումների տվյալներով, երկրորդ փուլում սոցիալիստների թեկնածուն կշրջանցի Սարկոզիին:





