AM
23 Ապրիլ 2012 - 06:46 AMT

5 տուրից հետո Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը գլխավորում է «Միկան»

Ապրիլի 21-ին և 22-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի հանդիպումները:

Կապանում «Գանձասարը» նվազագույն` 0:1 հաշվով պարտություն է կրել Դիլիջանի «Իմպուլսից»:

Արտագնա խաղում նույն` 1:0 հաշվով առավելության է հասել Երևանի «Փյունիկը»: «Փյունիկը» հաղթել է Գյումրու «Շիրակին»:

«Միկա» – «Բանանց» մրցավեճում ավելի ուժեղ են գտնվել «Միկայի» ֆուտբոլիստները` հաղթելով 2:1 հաշվով:

«Արարատն» էլ կրկին 2:1 հաշվով ուժեղ է գտնվել երկրի գործող չեմպիոն «Ուլիսի» նկատմամբ:

Մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է «Միկան», «Իմպուլսն» ունի 9, իսկ «Գանձասարը»` 7 միավոր: