AM
23 Ապրիլ 2012 - 07:56 AMT

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը Fed Cup-ում զիջել է Եգիպտոսի ընտրանուն

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը Եգիպտոսում ընթացող Fed Cup-ի եվրաաֆրիկյան տարածաշրջանի մրցումներում 5-8 տեղերի համար պայքարում 1:2 հաշվով զիջել է տանտերերի ընտրանուն:

Նունե Խաչատրյանը 7:6, 6:4 հաշվով պարտություն է կրել Մեննա Էլ Նագդիից, իսկ Անի Ամիրաղյանը 6:7, 1:6 հաշվով առավելության է հասել Մաի Էլ Կամաշի նկատմամբ: Ամիրաղյանը և Աննա Մովսիսյանը զուգախաղում 6:3, 4:6, 7:5 հաշվով պարտվել է Կամաշ-Մորա Էշհակ զույգին: