AM
23 Ապրիլ 2012 - 09:07 AMT

Երևանում կայացել է Հայաստանի սամբոյի առաջնությունը

Ապրիլի 21-22-ը Երևանի Ռ. Վարդանյանի անվան «Աշխատանք» մարզադահլիճում կայացել է սամբոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այս ստուգատեսին մասնակցել են ավելի քան 100 սամբիստներ Հայաստանի մարզերից, քաղաքներից և ԼՂՀ-ից, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հայաստանի չեմպիոններ են դարձել Գրիքոր Մխիթարյանը (52 կգ), Վահան Վարդանյանը (57 կգ), Արթուր Վարդանյանը (62 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Ալբերտ Քարհանյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Կարեն Ջանոյանը (90 կգ), Արմեն Իսպիրյանը (100 կգ) և Արմեն Գուլյանը (+100 կգ):

Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի սամբոյի հավաքականը, որն էլ կմասնակցի մայիսի 17-21 Մոսկվայում կայանալիք Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությանը: