AM
23 Ապրիլ 2012 - 09:42 AMT

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Կարեն Գյունաշյանը

Ապրիլի 22-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի կարևոր հարցը ֆեդերացիայի նախագահի մարմնի ընտրությունն էր:

Միաձայն ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Կարեն Գյունաշյանը, իսկ նրա տեղակալի պաշտոնում` Արայիկ Կեսոյանը, հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Ֆեդերացիայի գործկոմի կազմում հաստատված բոլոր 11 անդամները նախկին ջրագնդորդներ են:

Ժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը :