Օրենսդրական փոփոխությունների միջոցով պետք է քաղաքական ուժերին արգելել բարեգործությամբ զբաղվել: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման տեսակետ հայտնեց «Միավորված հայեր» կուասակցության քաղաքական խորհրդի նախագահ Ռուբեն Ավագյանը:
Ներկայացնելով կուսակցության ծրագրերը` Ռուբեն Ավագյանը նշեց, որ իրենք, ընտրվելու դեպքում, նախատեսում են սահմանափակել օլիգարխների գործունեությունը. «Դա հնարավոր է այն դեպքում, երբ կուսակցություն կմտնեն պրոֆեսիոնալները, որոնք կարող են քաղաքական կամք դրսևորել»:
Կուսակցության քաղաքական խորհրդի անդամն ասաց նաև, որ իրենց կուսակցության շարքերում 70 տոկոսը իրավաբաններ են, 20 տոկոսը` գիտնականներ, իսկ ԱԺ-ն, ըստ նրա, հենց այդպիսինների վայրն է. «Ում խոսքը գործ է, թող գնան գործով զբաղվեն, իսկ ԱԺ օրենքի վայր է, որտեղ պետք է օրենքներով զբաղվել»:





