AM
24 Ապրիլ 2012 - 07:30 AMT

«Հրապարակ». Ծառուկյանն անգամ զենքերի հավաքածու ունենալու թույլտվություն ունի

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի զենքի պատմությունը մեծ արձագանք ստացավ: «Հրապարակ»-ը գրում է, որ ի վերջո, Ծառուկայնն անձամբ է հայտարարել, որ ընտրողների հետ հանդիրպման ժամանակ իր մոտ զենք է եղել: Երեկ Արարատում իր ելույթում նա ասել է. «Ման են գալիս, բայց ոչ մի բան էլ չեն գտնում: Ասում են, թե Ծառուկյանի կոստյումի տակ պիստալետ ա եղել: Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեր ցավը տանեմ, ես ձեզ սիրում եմ դուք գիտեք իմ վերաբերմունքը»:

Երեկ թերթը ոստիկանությունից փորձել է պարզել, թե Ծառուկյանին ինչ զենք է ամրակցված եղել, սակայն պատասխանել են, որ դա համարվում է մարդու անձնական տվյալ և իրենք չեն կարող այդ ինֆորմացիան տրամադրել: «Հրապարակ»-ի տեղեկություններով` Ծառուկյանն անգամ զենքերի հավաքածու ունենալու թույլտվություն ունի: Պարզապես օրենքն արգելում է հանրահավաքների ժամանակ զենք կրել: Երեկ ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակից թերթը փորձել է պարզել, թե Ծառուկյանն ինչ զենք կրելու թույլտվություն ունի, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել: