Չինաստանի ու աշխարհի այլ երկրների առաջատար ավտոարտադրողները Պեկինում մասնակցում են AutoChina-2012 ցուցահանդեսին, որտեղ կներկայացվեն ոլորտի նորույթները: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 25-ին, ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 2-ը:
Պեկինի ավտոշուկան տարին երկու անգամ է անցկացվում: AutoChina-2012-ն թվով արդեն 12-րդն է: Նախատեսվում է, որ հանրությանը կներկայացվեն 36 օտարերկրյա մոդելներ ու 84 չինական մոդել:
AutoChina-2012-ի առանձնահատկություններից է էներգիայի բնապահպանական տեսակների օգտագործումը ավտոմեքենաշինության մեջ:
Ապրիլին Չինաստանի Պետխորհուրդը փաստաթուղթ ընդունեց, որի համաձայն «բնապահպանական» ավտոմեքենաների արտադրության ու վաճառքի ծավալը ենթադրվում է հասցնել 500 հազար միավորի, իսկ մինչ 2020թ. ՝ 5 միլիոնի, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:





