AM
24 Ապրիլ 2012 - 11:53 AMT

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդ է դարձել Իսմայիլ Հանիան

ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումը, որը գտնվում է Գազայի հատվածում, անցկացրել է իր ղեկավարի ընտրությունները: Նոր առաջնորդ է դարձել կառավարության ներկա ղեկավար Իսմայիլ Հանիան:

Հանիան դարձել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջին ֆորմալ կերպով ճանաչված ղեկավարն այն բանից հետո, երբ 2004-ին Իսրայելը ոչնչացրել է նախկին ղեկավար Աբդել Ազիզ Ռանտիսիին:

Նշվում է, որ քվեարկությունը կատարվել է երկու շաբաթ առաջ՝ ընտրվել են «Գազայի հատվածի խորհրդակցական խորհրդի» 77 անդամներ և ՀԱՄԱՍ-ի արտաքին քաղաքական բաժնի 15 անդամներ, ովքեր առանցքային դեր են խաղում կազմակերպության կառավարման մեջ, հաղորդում է rosbalt.ru-ն: