AM
24 Ապրիլ 2012 - 12:11 AMT

Հարավային Սուդանը հայտարարել է, որ երկրին պատերազմ է հայտարարված

Հարավային Սուդանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Ագերն ապրիլի 24-ին հայտարարել է, որ նրա երկրին գրեթե պատերազմ է հայտարարված: «Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը Հարավային Սուդանին պատերազմ է հայտարարել: Հիմա դա արդեն ակնհայտ է»,- ասել է Ագերը:

Այսպիսով, նա արձագանքել է Յունիտի նահանգից նորություններից, որն առավոտյան ռմբակոծվել է: Իշխանությունների և ականատեսների վկայությունների համաձայն, սուդանական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բենտիու քաղաքին և դրա շրջակայքում գտնվող նավթի հանքավայրերին:

Այդ հարվածների արդյունքում մահացել է մի քանի մարդ, ներառյալ մեկ երեխա: Պաշտոնական Հարտումը հայտարարել է, որ նրա ինքնաթիռներն ապրիլի 24-ի առավոտյան ոչ մի ռմբակոծություն չեն կատարել և ակնարկել, որ դա կարող էր լինել հարավսուդանական սադրանք: