«Մենք հասկանում ենք հայ ժողովրդին, քանի որ մենք նրանց և հույների հետ վերապրել ենք ցեղասպանություն, և մեզ համար շատ կարևոր է լինել այստեղ` Ծիծեռնակաբերդում»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Ավստրալիայից Հայաստան ժամանած Ասորական ունիվերսալ ալիանսի ղեկավար Հերմիզ Շահենը: Նրա խոսքով, իրենց այցելությունը Ծիծեռնակաբերդ խորհրդանշում է միասնություն, քանի որ 1915 թ-ին նրանք կորցրել են 750 հազար հայրենակից:
Շահենի խոսքով, Ավստրալիայում հայ համայնքը շատ ակտիվ է Եղեռնի ճանաչման հարցում, և նրանք սերտորեն համագործակցում են Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի հետ, և Ավստրալիայի խորհրդարանում հիմա կա 50-60 պատգամավոր, որոնք բարձրացնում են երկու ազգերի ցեղասպանության հարցը:





