Եգիպտոսում ուժի մեջ են մտել քաղաքական իրավունքների մասին օրենքի շտկումներ, որոնք արգելում են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավոր զինակիցներին մասնակցել ընտրություններին և զբաղեցնել պետական պաշտոններ:
Ազգային ժողովի խոսնակ Մուհամմեդ Սաադ ալ Կատատնին համապատասխան ծանուցում է ստացել Եգիպտոսում իշխող Զինված ուժերի գերագույն խորհրդից:
Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակները պետք է հրապարկվեն ապրիլի 26-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 30-ին և ավարտվում է մայիսի 21-ին:





