AM
24 Ապրիլ 2012 - 12:51 AMT

Իրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին այցելել Փարչինի միջուկային օբյեկտ

Իրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին այցելել Փարչինի միջուկային օբյեկտ: Այս մասին լրագրողներին է հայտնել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը: Ըստ նրա, Իրանը պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ի հետ սերտ համագործակցության` 6 գերտերությունների հետ միջուկային խնդրի շուրջ հանդիպումից առաջ: Բանակցությունները տեղի կունենան մայիսի 23-ին Բաղդադում:

ՄԱԳԱՏԷ-ն համարում է, որ Պարչինի օբյեկտը կարող է գործածվել ռազմական նպատակներ ունեցող աշխատանքներ իրականացնելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: