AM
24 Ապրիլ 2012 - 13:23 AMT

Երևանի կենտրոնում կբացվի 1915 թ-ին նահատակված ասորիների հիշատակին նվիրված հուշարձան

Վաղը` ապրիլի 25-ին Երևանի Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկում բացվելու է 1915 թ-ին Փոքր Ասիայում թուրքական յաթաղանին զոհ գնացած ասորիների հիշատակին նվիրված հուշարձան: Այդ մասին Ծիծեռնակաբերդում PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ասորական «Աթուր» ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը:

Նրա խոսքով, հատուկ այս առիթով Հայաստան են ժամանել ասորիներ աշխարհի տարբեր ծագերից` Ավստրալիայից, Վրաստանից, Ռուսաստանից և այլ վայրերից: