AM
24 Ապրիլ 2012 - 15:05 AMT

Լոնդոնի արվարձանում ձերբակալվել է 5 անձ, որոնց կասկածում են ահաբեկչության մեջ

Ապրիլի 24-ին բրիտանական ոստիկանությունը հայտնել է ահաբեկչության մեջ կասկածվող 5 անձանց ձերբակալության մասին:

Ձերբակալությունները կատարվել են Լուտոն քաղաքի տարբեր շրջաններում:

Ըստ ոստիկանության, ձերբակալությունները կատարվել են պլանային գործողության շրջանակում, որն անցնում է հետախուզության ղեկավարությամբ: Հետաքննությունը շարունակվում է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: