AM
25 Ապրիլ 2012 - 14:11 AMT

Իրանը պատրաստվում է «Հանուն զարթոնքի» համաշխարհային առաջին մրցանակաբաշխությանը

Իրանը պատրաստվում է «Հանուն զարթոնքի» համաշխարհային առաջին մրցանակաբաշխությանը, որին նախատեսվում է ողջ աշխարհի արվեստի գործիչների մասնակցությունը: Մրցույթը կունենա մի քանի ուղղվածություն, այդ թվում՝ ծաղրանկար, բացիկներ, լուսանկարներ և այլն, հայտնում է «Պրես ՏՎ»-ն:

Այս միջազգային միջոցառման քարտուղար Ամիր Աբդոլհոսեյնին ասել է, որ այսօրվա դրությամբ արդեն ընտրվել է 91 լուսանկար, 65 բացիկ և 148 ծաղրանկար աշխարհի 55 երկրներից: Մրցույթը կանցկացվի մայիսի 13-ից հունիսի 22-ը: