Թունիսի նախագահ Մոսեֆ ալ Մարզուկին կոչ է արել իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադին ինքնակամ հրաժարական տալ: Այդ մասին գրում է Lenta.ru-ն: Նրա խոսքով, «դա, միևնույնն է, տեղի կունենա»:
Սիրիական իշխանությունների օտարերկրյա դաշնակիցներին՝ Ռուսաստանին, Չինաստանին, Հնդկաստանին, Մարզուկին խորհուրդ է տվել գիտակցել, որ Ասադի օրերը հաշված են:
Նա համոզված է, որ ՄԱԿ պլանը Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար չի գործի, քանի որ երկրի քաղաքներ են ուղորդվելու միայն 300 դիտորդներ, ինչը չափազանց քիչ է:





