AM
26 Ապրիլ 2012 - 06:51 AMT

«Երկիր». Բենզին Ռուբոյին հորդորել են այլևս խաղատուն չայցելել

«Երկրի» տեղեկություններով` օրերս Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և նրա եղբայրը` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանը, ՕԵԿ-ի կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուի` նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Մասումյանի (Բենզին Ռուբո) պատվին հավաք են կազմակերպել: Հավաքին ներկա հեղինակություններին հստակ բացատրվել է, որ ընտրությունների ժամանակ պետք է «Ռուբենին պադերժկա անեն»:

«Մարտին Սարգսյանն իր բոլոր լծակներն օգտագործում է և բոլոր հնարավոր տեղերում ներքին հրահանգ տալիս` աշխատել Մասումյանի համար: Ուշագրավ է, որ, ըստ մեր տեղեկությունների, ՕԵԿ-ական թեկնածուի հովանավորողները հորդորել են նրան այլևս խաղատուն չայցելել, մասնավորապես` «Սենատոր»: Ըստ որոշ տեղեկությունների Մասումյանն իր ունեցվածքի գրեթե կեսը վատնել է հենց խաղատներում»,- գրում է թերթը: