AM
26 Ապրիլ 2012 - 09:49 AMT

Օշականում տեղի կունենա ռուս ուղղափառ մատուռի հիմնարկեքի արարողությունը

Ապրիլի 27-ին Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Օշականում տեղի կունենա Ռուս ուղղափառ մատուռի հիմնարկեքի արարողությունը՝ մատուռը կկառուցվի ի հիշատակ Ռուսական կայսրության բանակի 1150 զինվորների, որոնք կյանքի գնով պաշտպանեցին Սուրբ Էջմիածինը 1827թ. պարսկական զորքերից:

Մատուռը կկառուցվի Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային ինքնավարության միջոցներով, հայտնում է «Ռուսհամագործակցության» հայաստանյան ներկայացուցչության մամլո ծառայությունը:

Արարողությանը կմասնակցեն ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Կովալենկոն, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետԿազանսկայան, Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչ Մկրտչյանը, ՀՀ մշակույթի, պաշտպանության նախարարությունների, Էջմիածնի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: