Եգիպտոսի նախկին բռնապետ Հոսնի Մուբարաքի առողջությունը վերջին մի քանի օրվա ընթացքում խիստ վատացել է, հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները` հղելով Միջազգային առողջապահական կենտրոնի տվյալները, որտեղ շուրջօրյա հսկողության տակ է գտնվում Եգիպտոսի նախկին նախագահը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով եգիպտական ԶԼՄ-ները, Մուբարաքի առողջությունը «սրընթաց և կայուն կերպով վատանում է և այդ միտումը առաջիկայում կարող է հանգեցնել բարձրաստիճան պաշտոնյայի առողջական վիճակում վտանգավոր դրության»:
Հաջորդ ամիս լրանում է Եգիպտոսի նախկին առաջնորդի 84 տարին:





