Ապրիլի 26-28 Երևանում անցնում են Սանկտ Պետերբուրգի օրերը: Իրականացվող միջոցառումների շրջանակներում Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է շախմատային մրցախաղ:
Երևանը ներկայացնում են Մ-20 տարեկանների աշխարհի չեմպիոն և Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը և 2012 թվականի Հայաստանի չեմպիոն Աննա Հայրապետյանը: Սանկտ-Պետերբուրգի կազմում ելույթ են ունենում գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովը և Օլգա Իվկինան:
Հովհաննիսյան-Մատլակով և Հայրապետյան-Իվկինա զույգերը անզկացնում են միաժամանակյա 3 պարտիաներ, որոնց ավարտից հետո կմեկնաբանեն դրանք:





