Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է. «Իրանական ՌԾՈւ այնպիսի հզորության են հասել, որ կարող են ներկա գտնվել համաշխարհային օվկիանոսի ցանկացած կետում, իսկ անհրաժեշտության դեպքում ՝ Նյու Յորքից երեք մղոն հեռավորության վրա»:
Փոխծովակալ Ֆադավին հավելել է. «Ամերիկացիները միջոցների չունեն աշխարհում գերիշխելու համար, բացի Պարսից ծոցում ռազմածովային ներկայությունից, նրանք Իրանի իսլամական հեղափոխությունը համարում են իրենց ճանապարհին գլխավոր արգելքը»:
Նրա խոսքով, «Օրմուզի նեղուցը խորհրդանշում է ողջ Պարսից ծոցը, իսկ իմպերիալիստները ողջ աշխարհում օգտագործում են միայն ուժի լեզուն և ոչ մի այլ լեզու չեն հասկանում»:





