AM
26 Ապրիլ 2012 - 12:27 AMT

ԿԸՀ-ին լրացուցիչ 11 328 մլն դրամ է հատկացվել

2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովների քանակի ավելացման հետ կապված ծախսերը հոգալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2012 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 11,328.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):