Միջազգային հանրությունն ի դեմս ՄԱԿ Անվտանգության խորհրդի պետք է անհապաղ էմբարգո սահմանի Սիրիա բոլոր տեսակների զենքի մատակարարման վրա: Այդ մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ընդունված բանաձևում:
«Վեհաժողովը ցնցված է երկրում տիրող իրավիճակով, որտեղ վերջին 13 ամիսներին մահացել է ավելի քան 11 հազար մարդ, 1 մլնը մարդասիրական օգնության կարիք ունի: Մարդկության դեմ հանցագործություն կատարած անձինք չեն կարող անպատիժ մնալ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից: Նրանք համապատասխան դեպքերում պետք է կանգնեն Միջազգային քրեական դատարնի առաջ»,- նշել են ԵԽԽՎ-ից:
ԵԽԽՎ-ն նույնպես աջակցել է խաղաղ պլանին՝ առաջարկված ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Քոֆի Աննանի կողմից սիրիական կարգավորման համար:





