AM
27 Ապրիլ 2012 - 13:16 AMT

Պոլիտեխնիկը դիմորդների համար հայտարարում է «Բաց դռների օր»

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 2012թ. ընդունելության գործընթացի նախապատրաստման և կազմակերպման միջոցառումների ծրագրով նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ և միջոցառումներ դիմորդների մասնագիտական կողմնորոշման և ուսանողների հավաքագրման համար: Այդ շրջանակում ՀՊՃՀ-ն ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին ՀՊՃՀ 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում (Տերյան 105) կազմակերպում է «Բաց դռների օր»:

Ապագա դիմորդները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալու այս տարվա ընդունելության պլանով նախատեսված ճարտարագիտական և ճարտարագիտատնտեսագիտական մասնագիտությունների բնութագրերին, ընդունելության կարգին, ինչպես նաև` ՀՊՃՀ կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացի կազմակերպման մեխանիզմներին:

Միջոցառման մասնակիցները հանդիպում կունենան ՀՊՃՀ ղեկավարության հետ, որին կհետևի «Պոլիտեխնիկ. հաջողության բանաձև» տեսաֆիլմի ցուցադրումը: