AM
28 Ապրիլ 2012 - 07:19 AMT

Հյուսիսային Կորեայի միջուկային պոլիգոնում ստորգետնյա թունել է կառուցվում

Արբանյակից արված նոր լուսանկարների շնորհիվ հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեայի միջուկային պոլիգոնում ստորգետնյա թունել է կառուցվում, սակայն, որոշել, թե երբ կանցկացվեն միջուկային փորձարկումները, դեռ անհնար է:

Ամսվա սկզբին հարավկորեական հանրապետությունը հայտարարեց, որ այդտեղ թունել է կառուցվում: Ջոն Հոփկիսնի համալսարանի միջազգային հարաբերությունների դպրոցի Ամերիկա-կորեական ինստիտուտը վերլուծել է արբանյակից արված լուսանկարները մարտի 8-ից ապրիլի 18-ը, հայտնում է BBC-ին: