AM
28 Ապրիլ 2012 - 10:14 AMT

Աֆղանստանում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել են թալիբները

Աֆղանստանի հարավային Քանդահար գավառում գրոհայինների հետ փոխհրաձգության արդյունքում զոհվել է անվտանգության ուժերի երկու աշխատակից, երկու մահապարտ սպանվել է:

Ապրիլի 28-ին գրոհայիններին հաջողվել է ներս խուժել պահպանվող տարածք, որտեղ գտնվում են կառավարական հաստատությունները: Ծայրահեղականներն ունեին պայթուցիկով գոտիներ, նռնակներ ու ինքնաձիգեր:

Մարտը տևել է մոտ 30 րոպե: Պաշտոնյաներից ոչ ոք չի տուժել, հարձակման պատասխանատվությունը ստանձնել են թալիբները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: