AM
30 Ապրիլ 2012 - 14:24 AMT

Վիեննայում հայտնաբերվել է Քադդաֆիի օրոք նավթավերամշակման արդյունաբերության նախկին նախարարի դին

Լիբիայի նավթավերամշակման արդյունաբերության նախկին նախարար Շուքրի Ղանեմը մեռած է հայտնաբերվել Դանուբում` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի մոտ: Ինչպես հաղորդում է տեղական ոստիկանությունը, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հաղորդվում է, որ Ղանեմը, որը նախարար էր Մուամմար Քադդաֆիի օրոք, իսկ այժմ խորհրդական էր աշխատում ընկերություններից մեկում, առավոտյան դուրս էր եկել տնից «սովորական ամենօրյա հագուստով»: Ավստրիական ոստիկանությունը չի բացառում, որ Ղանեմը մահացել է դժբախտ պատահարի արդյունքում, թեև չեն բացառում սպանության վարկածը, չնայած բռնության հետքերի բացակայությանը: