AM
30 Ապրիլ 2012 - 14:44 AMT

Իսրայելը Լիբանանի հետ սահմանին սկսել է պատի շինարարություն

Իսրայելական ռազմական ինժեներներն այսօր ձեռնամուխ են եղել Լիբանանի հետ սահմանին «Բեբ Ֆաթիմա» հսկիչ-անցումային կետի շրջանում արգելափակիչ պատի շինարարությանը:

10 մ բարձրությամբ շինությունը փորձագետների կարծիքով կլինի համատեղ սահմանի ամենախոցելի երկկիլոմետրանոց հատվածում՝ Կֆար Կիլլա լիբանանյան քաղաքի շրջանում: «Անվտանգության պարիսպը» նախատեսված է նրա համար, որպեսզի պաշտպանի իսրայելական Մեթուլա գյուղի բնակիչներին հնարավոր զինված սադրանքներից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: