AM
2 Մայիս 2012 - 12:48 AMT

Բակո Սահակյանը Յուրի Խաչատուրովին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: