AM
2 Մայիս 2012 - 16:20 AMT

Իրանի ԱԳ փոխնախարար. Թեհրանը հետևում է ՄԶՉՊ բոլոր դրույթներին և ՄԱԳԱՏԷ կանոնակարգին

Իրանի ԱԳՆ ղեկավարի միջազգային և իրավական հարցերով տեղակալ Մեհդի Ահունդ-զադեն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) ակտիվ մասնակից է:

Ինչպես հաղորդում է Russian.irib.ir-ը, Ահունդ-զադեն ընդգծել է, որ Իրանը հետևում է ՄԶՉՊ բոլոր դրույթներին և ՄԱԳԱՏԷ կանոնակարգին:

Ահունդ-զադեն ժամանել է Վիեննա ՄԶՉՊ վերանայելու վերաբերյալ համաժողովի նախնական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: