Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում անցկացվել է Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 104 լողորդներ:
Ինչպես հաղորդում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, սահմանվել է Հայաստանի 13 ռեկորդ: Մոնիկա Վասիլյանը թարմացրել է Սուսան Բադալյանին պատկանած 26 տարվա վաղեմության ռեկորդը և Հայաստանում առաջինը 100 մետր տարածությունը հաղթահարել է մեկ րոպեից պակաս ժամանակում:
Ռեկորդներ են սահմանել նաև Վանե Ղարախանը, Արամ Կոստանյանը, Վահան Մխիթարյանը, Դավիթ Հունանյանը և Անահիտ Բարսեղյանը: Վերջինս սահմանել է 5 ռեկորդ:





