AM
3 Մայիս 2012 - 07:37 AMT

Շիա գիտնականը կոչ է արել մահմեդական երկրներին ԱՄՆ-ից ետ կանչել իրենց դեսպաններին ` Ղուրանի հրկիզմանն ի պատասխան

Սաուդյան Արաբիայի շիա գիտնական ալլամե Հասան ալ-Մանարը կոչ է արել մահմեդական երկրներին ԱՄՆ-ից ետ կանչել իրենց դեսպաններին ` ամերիկացի հոգևորականի կողմից Ղուրանը կրկին հրկիզելուն ի պատասխան:

Նա Թերի Ջոնսին անվանել է չար անձ և հավելել, որ Ղուրանը կրկին այրելու համար մասնակիորեն պատասխանատու են ԱՄՆ պաշտոնյաները:

Նա կոչ է արել մահմեդական երկրներին ընդդիմանալ Թերի Ջոնսի այս ակցիային և բացահայտ կերպով քննադատել Ղուրանի հրկիզումը: