AM
4 Մայիս 2012 - 09:08 AMT

Հայաստանի հավաքականը Davis Cup-ում 2:1 հաշվով հաղթել է Մոնտենեգրոյին

Հայաստանի թենիսի հավաքականը Davis Cup-ի եվրաաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ ենթախմբում 2:1 հաշվով առավելոթւյան է հասել Մոնտենեգրոյի ընտրանու նկատմամբ:

Դանիլ Պրոսկուրան երեք սեթերում 3:6 6:4 2:6 հաշվով հաղթել է Իգոր Սավելևիչին, իսկ Խաչատուր Խաչատրյանը 6:0 6:3 հաշվով զիջել է Լյուբոմիր Սելեբիչին: Հաղթական միավորը վաստակել է Խաչատրյան-Պրոսկուրա զույգը, նրանք 1:6 6:7 հաշվով առավելության են հասել Սավելևիչի և Սելեբիչի նկատմամբ:

Մինչ այդ C խմբում հայ թենիսիստները 0:3 հաշվով զիջել էին Մակեդոնիայի ընտրանուն: