AM
4 Մայիս 2012 - 11:50 AMT

Ռոբերտ Մուդը կոչ է արել Սիրիայի իշխանություններին կատարել հակամարտության կարգավորման առաջին քայլը

Սիրիայում ՄԱԿ-ի միջազգային առաքելության ղեկավարը կոչ է արել Սիրիային առաջին քայլը կատարել այդ երկրում խաղաղություն հաստատելու համար: Գեներալ Ռոբերտ Մուդը, գնահատելով Հոմս քաղաքում իրավիճակը, ասել է, որ երկու հակամարտող կողմերի միջև բռնությունը դադարեցնելու համար առավել ուժեղ կողմը պետք է առաջին քայլը կատարի դեպի խաղաղությունհը:

Նա ասել է, որ Սիրիայի կառավարությունն անհրաժեշտ ամեն ինչ ունի այդ անձնազոհ քայլը կատարելու համար: