Քաթարն Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին և որոշ արաբական երկրների ղեկավարների Սիրիայի դեմ դավադրության մեջ իր կողմը գրավելու համար հսկայական քանակությամբ կաշառքներ է տալիս, հաղորդում է Ինովեշչանիեն:
Ալ Նահիլ տեղեկատվական գործակալությունը հինգշաբթի օրը հաղորդել է, որ Քաթարի ԱԳՆ ղեկավար Համեդ Բեն Ջասեմ Ալ Սանին ավելի վաղ իր ամերիկացի գործընկեր Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ Արաբին և որոշ արաբական երկրների ղեկավարներ խոշոր գումար են պահանջում Քաթարին հակասիրիական քաղաքականության մեջ աջակցելու համար:
Համեդ Բեն Ջասեմը պատմել է, որ ԱՊԼ գլխավոր քարտուղարն ամեն տարի պահանջում է 50 մլն դոլար, իսկ այլ արաբական երկրներից, այդ թվում Եգիպտոսից և Թունիսից հարյուր միլիոն դոլար:





