AM
6 Մայիս 2012 - 13:30 AMT

Սիրիայում ՄԱԿ դիտորդների թիվը մայիսի 14-ին կարող է հասնել 225-ի

Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների թիվը մայիսի 14-ին կարող է հասնել 225 հոգու, հաղորդվում է Սիրիայում հրադադարի հետևելու ՄԱԿ առաքելության մամլո հաղորդագրությունում:

Այժմ երկրի տարածքում աշխատում են 39 չզինված ռազմական դիտորդներ և 16 քաղաքացիական աշխատակիցներ: Դիտորդներն աշխատում են Դամասկոսում, Հոմսում, Հալեպում, Համեում, Իդլիբում և Դերաայում:

Սիրիայում ՄԱԿ առաքելության ղեկավար Ռոբերտ Մուդի խոսքով նրանք հաջող են կատարում իրենց խնդիրները սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ Քոֆի Աննանի պլանի շրջանակներում: Առաքելության աշխատանքը կտևի երեք ամիս: