AM
6 Մայիս 2012 - 14:12 AMT

Հորդանանում ՄԱԿ աշխատողներն անժամկետ գործադուլ են սկսել

ՄԱԿ աշխատողները, ովքեր Հորդանանում ապահովում են պաղեստինցի փախստականների ճամբարների աշխատանքը, անժամկետ գործադուլ են սկսել:

BBC-ի տեղեկատվության համաձայն, գործադուլավորները պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքի պայմանների բարելավում:

Բողոքի ակցիային միացել են յոթ հազար աշխատողների մեծամասնությունը: