AM
6 Մայիս 2012 - 16:33 AMT

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում քվեարկել է ընտրողների 71,96 տոկոսը

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 71.96 տոկոս: Տեղի ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, դա 2 տոկոսով պակաս է, քան առաջին փուլում, որը տեղի է ունեցել ապրիլի 22-ին:

Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը նախնական տվյալներով հավաքել է ձայների 52,5-53 տոկոսը: Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլյա Սարկոզիին աջակցում է 47–47,5 տոկոսը: