AM
6 Մայիս 2012 - 17:37 AMT

Իրանում հայտարարվել են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները

Իրանում հայտարարվել են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, որոնք տեղի են ունեցել մայիսի 5-ին երկրի 33 ընտրատեղամասերում: Հաղթել է Մահմուդ Ահմադինեժադի ընդդիմադիրների ծայրահեղ աջակողման պահպանողական կոալիցիան՝ Պահպանողականների միավորված ճակատ դաշինքը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նախագահի կողմնակիցներին հաջողվել է ոչ մեծ խմբակցություն ձևավորել Իսլամական խորհրդատվական խորհրդում՝ պաշտոնապես այդպես է կոչվում Իրանի մեկպալատանոց խորհրդարանը: 65 տեղից, որոնց համար ընթացել է պայքարը երկրորդ փուլում, նրանց բաժին է հասել 8-ը:

Միաժամանակ, անկախ թեկնածուները նվաճել են 11 տեղ, 20 մանդատ ստացել են նախագահի հակառակորդները խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի գլխավորությամբ:

Մնացած տեղերում, այդ թվում Թեհրանում քվեարկության արդյունքները հայտնի կլինի ավելի ուշ: