AM
6 Մայիս 2012 - 17:13 AMT

ՀՀ դատարաններում ընտրության խախտումների ու անճշտությունների վերաբերյալ ստացվել է 37 հայցադիմում

Մայիսի 6 –ի 20:00-ի դրությամբ ՀՀ դատարաններում ընտրության խախտումների ու անճշտությունների վերաբերյալ ստացվել է 37 հայցադիմում, որոնցից 17-ը վարչական դատարան, իսկ մնացածը` Հայաստանի առաջին ատյանների դատարաններ: Այս մասին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ Կարեն Փոլադյանը:

«Վարչական դատարան ստացված դիմումներից 8-ը մերժվել են, իսկ 3-ը` վերադարձվել: Մնացածը ուղարկվել են քննության»,- ասաց Փոլադյանը:

Ըստ նրա, ընտրողների բողոքները և վեճերը քննվում են այն ընթացքում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու ընտրությանը: