AM
6 Մայիս 2012 - 17:42 AMT

Սիրիայում առաջատար ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել բոյկոտել խորհրդարանական ընտրությունները

Սիրիայում առաջատար ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել բոյկոտել խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է անցնեն մայիսի 7-ին: Ընդդիմությունը ընտրությունները կոչել է պարոդիա և հայտարարել, այսպես կոչված, «այլընտրանքային» խորհրդարանի ձևավորման մասին:

Խորհրդարանական ընտրությունների բոյկոտման մասին հայտարարել են նաև արտաքսված սիրիացի ընդդիմադիրները:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, բախումների արդյունքում երկրում զոհերի թիվը գերազանցել է 9 հազարը, մոտ 230 հազար քաղաքացի դարձել է փախստական, մոտ 1 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի: