Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է այն մասին, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն առաջիկա 4 ամիսների ընթացքում:
«Ցանկալի է իրականացնել կարճ նախընտրական քարոզարշավ, որպեսզի արագ վերականգնել քաղաքական հավասարակշռությունը»,-հայտարարել է վարչապետը` ելույթ ունենալով «Լիկուդ» կուսակցության նիստի ժամանակ:
Ընտրությունների անցկացման ամենահավանական ժամկետներից մեկը սեպտեմբեր 4-ն է:





