Կարմիր խաչի համաշխարհային օրվա կապակցությամբ վաղը` մայիսի 8–ին, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիային հարող այգում կտեղադրվեն Հայկական Կարմիր խաչ ընկերության առողջապահական, սոցիալական, ռեսուրսների մոբիլիզացման, առաջին օգնության և աղետների կառավարման տաղավարներ, որտեղ ներկայացվելու են կազմակերպության ծրագրերը։
«Հետաքրքրվող անձանց շահագրգռելու համար, ինչպես նաև խթանելու, որպեսզի նրանք այցելեն բոլոր տաղավարներ, կտրվեն հատուկ բացիկներ, որոնց մեջ յուրաքանչյուր տաղավարի պատասխանատուի կողմից կարվեն գրառումներ։ Այն անձինք, ովքեր կունենան բոլոր տաղավարների գրառումները, կստանան խորհրդանշական նվերներե,–նշված է ՀԿԽԸ հաղորդագրության մեջ։ 19։00–ից մեկնարկող միջոցառման շրջանակներում Երևանի և մարզկենտրոնների մարդաշատ փողոցներում կբաժանվեն նաև Կարմի խաչի օրացույցներ, տարեգրեր, պաստառներ և թռուցիկներ։
1922 թվականից յուրաքանչյուր տարի մայիսի 8-ին` Կարմիր խաչի շարժման հիմնադիր Անրի Դյունանի ծննդյան օրը, ամբողջ աշխարհում նշվում է Կարմիր խաչի/կարմիր մահիկի Համաշխարհային օրը:





