AM
7 Մայիս 2012 - 12:29 AMT

Իսրայելի կառավարությունը հաստատել է խորհրդարանը լուծարելու մասին օրինագիծը

Իսրայելի կառավարությունը մայիսի 7-ին հաստատել է խորհրդարանը լուծարելու մասին օրինագիծը և սեպտեմբերի 4-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելը: Այդ մասին հաղորդել է վարչապետի օգնական Ալեքս Սելսկին:

Նրա խոսքով, կառավարությունը հանձնարարել է օրենսդրության հարցերով հանձնաժողովին համապատասխան փաստաթուղթը հանձնել քնեսեթի քննարկմանը: