«Հրապարակ» օրաթերթում մասնավորապես ասվում է. «ԱԺ պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը, երեկ ՀՀԿ-ի շտաբի մոտ հանդիպելով իր «զեմլյակ» ապարանցիներին՝ «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն, Ապարանցի պատգամավոր ընտրված Վրեժ Մարկոսյանին, դատախազի եղբայր, Աջափնյակ համայնքից պատգամավոր ընտրված Ռուբեն Հովսեփյանին, ջերմ ողջագուրվել է», ապա դիմել թերթի թղթակցին, թե` «մեզ ապարանցիներով նկարի»: Թղթակցի ռեպլիկին, թե` «ոչ թե ապարանցիներով, այլ ապարանյան կլանով», Ալեքսանյանն արձագանքել է. «Այ մարդ, ի՞նչ կլան, ի՞նչ բան, մենք բնազդներով ենք հավաքում»:





