AM
8 Մայիս 2012 - 07:54 AMT

Վաշինգտոնը հրաժարվել է բանակցել «Ալ-Քայիդայի» հետ

Սպիտակ տունը չի բանակցելու «Ալ-Քայիդայի» հետ, չնայած ամերիկացի պատանդ Ուորրեն Ուայնշտեյնի հուսահատ կոչին: Վերջինս առևանգվել է Պակիստանում նախորդ տարվա օգոստոսին: Սպիտակ տան ներկայացուցիչը կոչ է արել անմիջապես ազատ արձակել ամերիկացի գերուն, սակայն հավելել է, որ իշխանությունները չեն կարող բանակցել «Ալ-Քայիդայի» հետ:

Ահաբեկիչների պահանջները 2011-ի դեկտեմբերին բարձրաձայնել է «Ալ-Քայիդայի» առաջնորդ Այման ալ Զավախիրին: Նրանք պահանջում են դադարեցնել Աֆղանստանում, Պակիստանում, Սոմալիում և Եմենում օդային ռմբակոծությունները: